Տեսանյութ.Փաշինյանի հետ կապված միջադեպի գործով երկվորյակ եղբայրներից մեկն ազատ է արձակվել, մյուսին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել          Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր       Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին    

07 հուլ 2020 11:15

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349, մահվան՝ 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 29 285 է

Հայաստանում հուլիսի  7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29 285-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 503 է:


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հուլիսի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 164 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 667-ի: 


Մեկ օրում առողջացածների թիվը 605 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16907, փաստացի բուժվողներինը՝ 11711 (մեկ օրում նվազել է 273-ով): Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 125088 քաղաքացի: 
Պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր