Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել          Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած       Մհեր Գրիգորյանն ու Իրանի նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի արդիական հարցերը    

11 մայիս 2020 10:37

Հաղորդում հանցագործության մասին․խնդրում ենք ապահովել մեր անվտանգությունը

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Հաղորդում հանցագործության մասին
     ՀՀ գլխավոր դատախազություն՝ գլխավոր դատախազ պարոն Ա. Դավթյանին
     ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ պետ պարոն Է. Մարտիրոսյանին
     ՀՀ ոստիկանություն՝ պետ պարոն Ա. Սարգսյանին


Հայտնում եմ, որ Ֆեյսբուքի օգտատեր Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին, Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարության-ին և ինձ՝ Հրանուշ Խառատյանիս: Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը։


Ստորև ներկայացնում եմ Ն. Մալյանի հայտարարությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր