ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

11 մայիս 2020 14:20

Կարեն Կարապետյանը պատասխանում է լրագրողների հացերին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Հետևո՞ւմ է ՀՀ ներքաղաքական, տնտեսական իրավիճակին, ինչպե՞ս է գնահատում այսօրվա կառավարության աշխատանքը: Այս հարցերն այսօր ուղղվեցին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա նշեց՝ հետևում է՝ որոշակի առումով, ոչ համակարգված ձևով, ինչ վերաբերում է կառավարության աշխատանքը գնահատելուն՝ Կարապետյանն ասաց.




«Նախևառաջ, այսօր ես կառավարությանը ցանկանում եմ հաջողություններ. որ այս իրավիճակից մինիմալ կորուստներով դուրս գանք, որովհետև իրականում պրոբլեմը լուրջ է, դուրս գանք մինիմալ կորուստներով՝ բոլոր առումներով, բայց կառավարության հետ ես շատ հարցերում համակարծիք չեմ»:


Կարապետյանը հայտնեց՝ այսուհետ քաղաքականությամբ չի զբաղվելու:


Հարցին՝ 2 տարի առաջ ինչո՞ւ է գնացել, հանդիպել Նիկոլ Փաշինյանին, և արդյո՞ք ինքն է ազատել նրան, նախկին վարչապետը պատասխանեց.


«Ես չեմ գնացել, ազատել, ես գնացել, հանդիպել եմ, միջնորդել եմ դատախազին, որ այն իրավիճակից, որում գտնվում էինք, դուրս գանք»:




Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք շփումներ ունի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կարապետյանը պատասխանեց.


«Երեկ չէ առաջին օրը հեռախոսով Սերժ Սարգսյանի տոնը շնորհավորել եմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր