Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          «էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

12 մայիս 2020 16:00

Արվել են սադրիչ կոչեր, ԿԲ աշխատակիցներին վիրավորող արտահայտություններ. ԿԲ-ն ցույցի եւ Մանուել Մանուկյանի մասին

ՀՀ կենտրոնական բանկը խստորեն դատապարտում է քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր համախոհների կողմից կազմակերպված, միտումնավոր ուղղորդված գործողությունները եւ նախազգուշացնում, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկը դիմելու է պատկան մարմիններին՝ քաղաքացու կողմից հակաիրավական եւ հասարակական կարգի խախտմանը միտված գործողությունների, ինչպես նաեւ սադրիչ հայտարարությունների համար պատասխանատվության ենթարկելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական բակը:


Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկի կողմից հայտնվել է պատրաստակամություն՝ քաղաքացուն ընդունելու, լսելու իրեն մտահոգող հարցերը՝ անհրաժեշտության դեպքում տալու պարզաբանումներ: Սակայն առաջարկը մերժվել է՝ պահանջելով ԿԲ ներկայացուցչի ներկայությունը փողոցում՝ ինչը նման սադրիչ եւ անհանդուրժողական վարքագծի դրսեւորման պարագայում կարող էր հղի լինել անցանկալի հետեւանքներով:


Այսօր քաղաքացի Մանուել Մանուկյանի եւ իր մի քանի համախոհների կողմից ՀՀ կենտրոնական բանկի մուտքի մոտ իրականացվել է չարտոնված ակցիա, որն ուղեկցվել է քաղաքացու եւ իր համախոհների կողմից հասարակական կարգուկանոնի եւ կենտրոնական բանկի բնականոն աշխատանքի խոչընդոտմանը միտված ակնհայտ սադրիչ գործողություններով:


Քաղաքացու եւ իր համախոհների կողմից արդեն քանիցս արվում են սադրիչ, ոչ արժանահավատ տեղեկությունների հիման վրա հայտարարություններ, կոչեր, Կենտրոնական բանկի եւ ֆինանսական համակարգի աշխատակիցների հասցեին հնչեցվում են վիրավորական արտահայտություններ: Այս ամենի ներքո սույն թվականի մայիսի 11-ին իրենց կողմից կազմված գրավոր դիմումը պատշաճ կերպով ընդունվել է եւ սահմանված ժամկետում կպատասխանվի: Միեւնույն ժամանակ քաղաքացիներին բազմաթիվ անգամ պարզաբանվել է Կենտրոնական բանկի աշխատանքային հատուկ ռեժիմի առանձնահատկությունները եւ շենքի տարածք մուտք գործելու կանոնակարգումը:


Ֆինանսական կազմակերպությունների կողմից վարվող վարկային քաղաքականության դեմ վարվող պայքարի քողի տակ՝ նշված անձանց կողմից արվում են իրականությանը չհամապատասխանող, միեւնույն ժամանակ քաղաքացիներին ակնհայտ մոլորեցնող հայտարարություններ եւ կոչեր, որոնք հուզական ֆոն ստեղծելով դրդում են որոշ քաղաքացիների հնչեցնել բռնության կոչեր:


Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը եղել եւ մնում է կայուն, ոչ առաջին անգամ է ցուցաբերում իր բարձր դիմադրողականությունը ճգնաժամերի պարագայում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը հաստատակամ է  նմանատիպ սադրանքներին չտրվելու իր սկզբունքներում, եւ շարունակելու է իրականացնել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մայիսի 12-ին Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկասադրույքների դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Նրանցից մի քանիսին բերման են ենթարկել ոստրկանության կենտրոն բաժին։


Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ԿԲ–ի ներկայացուցչի հետ, սակայն վերջիններս առաջարկել էին 1 հոգի ներս մտնի եւ հանդիպի ԿԲ–ի ներկայացուցչի հետ, ինչին ցուցարարները բացասական պատասխան են տվել։  Ոստիկանները ուժ գործադրելով մի քանի քաղաքացու բերման են ենթարկել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր