COVID-19-ը բուժելու եվրոպական մոտեցումը սխալ է.ահա թե ինչու է Վրաստանում մահացությունը մի քանի անգամ ցածր

Բժիշկը նշել է, որ Վրաստանում COVID-19-ից մահացությունը կազմում է մոտ 1,5%, Գերմանիայում` 4,5%, իսկ ահա Ֆրանսիայում` 19,5%:
Տերտցվաձեն ասել է, որ թեթև ախտանիշներ ունեցող հիվանդներին ևս պետք է հիվանդանոցներում բժուեն, ինչպես դա անում են Վրաստանում, այլ ոչ թե նրանց թողնել տանը՝ հետևելով եվրոպական երկրների օրինակին:
Նա վստահեցրեցլ է, որ տանը հիվանդներին ավելի դժվար է վերահսկել, և նրանք կարող են լքել բնակարանը և վարակել ուրիշներին: Բացի այդ կան դեպքեր, երբ հիվանդի վիճակը կտրուկ վատթարանում է:
Հիշեցնենք, որ Վրաստանում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 647 դեպք: Վերականգնվել է 372 քաղաքացի, մահացել է 11 հոգի։