Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

14 մայիս 2020 15:17

Վրաստանում ՀՀ դեսպանատան պարզաբանումը՝ Վերին Լարսից ՀՀ քաղաքացիների դուրսբերման մասին

Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։ Ըստ լրատվականի՝ քաղաքացիները փորձել են կապ հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանատան հետ, սակայն լիազոր մարմինը որևէ գործողություն չի ձեռնարկել։


«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ է հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանի հետ և տեղեկացել, որ քաղաքացիների մի խումբ 2-3 օր է գտնվում էր ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում, որը, վրացական կողմի պնդմամբ, խաթարում էր անցակետի բնականոն աշխատանքը։ Պարետատունը, ՀՀ ԱԳՆ-ն և Վրաստանում ՀՀ դեսպանությունը բազմիցս հորդորել են ՀՀ քաղաքացիներին չգնալ Վերին Լարսի անցակետ, քանի որ օտարերկրացիների համար Վրաստան մուտքն արգելված է։

Վերին Լարսի չեզոք գոտում գտնվող քաղաքացիներին ևս հորդորվել է հետ վերադառնալ ՌԴ տարածք և սպասել սահմանի բացմանը, սակայն վերջիններս ականջալուր չեն եղել հորդորներին։


Ինչ վերաբերվում է Վրաստանում ՀՀ դեսպանության անգործությանը՝ տեղեկացանք, որ դեսպանատան դիվանագետները եղել են Վերին Լարսի անցակետում և հանդիպել են ՀՀ քաղաքացիներին՝ նրանց փոխանցելով սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Դեսպանատունը մշտապես կապի մեջ է եղել քաղաքացիների հետ, ներկայացրել Վրաստանում՝ արտակարգ ռեժիմով սահմանված արգելքները և հորդորել վերադառնալ Ռուսաստան։
Վրացական կողմը՝ տարածքը լքելու բազմաթիվ խնդրանք-հորդորներից հետո, վերջնաժամկետ է տվել քաղաքացիներին՝ լքելու տարածքը, քանի որ չեզոք գոտում մարդկանց կուտակումը խաթարում էր անցակետի բնականոն գործունեությունը։

Հավելենք նաև, որ դեսպանատան աշխատակիցն այսօր գիշեր՝ ժամը երկուսին, կապ է հաստատել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, որոնք նշել են, որ հետ են վերադարձել Ռուսաստան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր