Հայաստանը, գուցե ժամանակավորապես վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը. լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել          Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը       Տեսանյութ.Մինչև լուսաբաց տավուշեցիները փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը    

15 մայիս 2020 14:37

Գիտնականները դեղամիջոցներ են գտել, որոնք դանդաղեցնում կամ նույնիսկ կասեցնում են SARS-CoV-2 վիրուսի բազմացումը

Գյոթեի համալսարանի եւ Ֆրանկֆուրտի համալսարանական հիվանդանոցի գիտնականները դեղամիջոցներ են գտել, որոնք դանդաղեցնում կամ նույնիսկ կասեցնում են SARS-CoV-2 վիրուսի բազմացումը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:


Գիտնականները ցույց են տվել, որ կորոնավիրուսի ինֆեկցիան մարդու բջիջները փոխում է: Դրա համար նրանք օգտագործել են mePROD մաս-սպեկտրաչափի մեթոդի հատուկ տարատեսակը, որ որոշեն հաստ աղիի բջիջների կուլտուրայում սպիտակուցների սինթեզի արագությունը եւ դրանց քանակությունը: Ինչպես պարզվել է, չնայած վիրուսների մեծ մասը տիրոջ սպիտակուցների արտադրումը դադարեցնում է վիրուսային սպիտակուցների օգտին, SARS-CoV-2-ը միայն աննշան է ազդում սպիտակուցի արտադրման վրա, բայց դրա հետ մեկտեղ արագացնում է դրա սինթեզը:


Վիրուսի բազմացման արագության նվազեցման համար գիտնականները փորձել են օգտագործել փոխհաղորդման ինհիբիտորները, որոնք ճնշում են սպիտակուցի սինթեզը, որին մասնակցում են ռիբոսոմները, մատրիցային ՌՆԹ-ն եւ փոխադրող ՌՆԹ-ն:


Բջիջների կուլտուրայում վիրուսի բազմացումը կասեցնող նյութերի թվում են եղել 2-դեօքսիդ-D-գլյուկոզան (2-DG) եւ ռիբավիրինը՝ հակավիրուսային դեղամիջոց, որը կիրառվում է հեպատիտի եւ այլ ինֆեկցիաների դեմ:


Այս բոլոր դեղամիջոցները, սակայն, պացիենտների շրջանում դեռեւս չեն կիրառվել, եւ առայժմ հայտնի չէ, թե դրանք իրականում որքանով արդյունավետ կլինեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր