Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 հուն 2023 18:44

ՌԴ գիտնականները քաղցկեղի դեմ պայքարի միացություններ են ստեղծել, որոնք կարող են ճնշել չարորակ բջիջների ակտիվությունը

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Իմանուիլ Կանտի անվան բալթյան դաշնային համալսարանի (Կալինինգրադ), Տոլյատիի պետական համալսարանի գիտնականներն արտասահմանյան գործընկերների հետ համատեղ մի շարք միացություններ են սինթեզել, որոնք կարող են քայքայել քաղցկեղածին բջիջների համար ծայրահեղ կարևոր սպիտակուցները։ Այս մասին հայտնում է RT–ն` հղում անելով Ռուսաստանի գիտական հիմնադրամին։ Գիտնականները չեն բացառել, որ ստացված նյութերը կարող են հիմք հանդիսանալ հակաքաղցկեղային դեղամիջոցների համար։
Ուսումնասիրությունը, որի արդյունքները հրապարակված են European Journal of Medicinal Chemistry ամսագրում, Ռուսաստանի գիտական հիմնադրամից դրամաշնորհ է ստացել։

Քաղցկեղի դեմ պայքարի մոլեկուլյար մեթոդն առավել հեռանկարային մեթոդներից մեկն է համարվում։ Մեթոդի էությունը հատուկ սպիտակուցների ընտրովի քայքայումն է, սպիտակուցներ, որոնք կենսական կարևորություն ունեն քաղցկեղային բջիջների կենսագործունեության համար։
Այդ նպատակով գիտնականները կգործարկեն վնասված սպիտակուցների ներբջջային մաքրման բնական մեխանիզմը։ Նորմայում սպիտակուցները, որոնք կարող են խախտել բջջի աշխատանքը, բացահայտում է հատուկ ֆերմենտը։ Այն սպիտակուցների շղթային մեկ այլ սպիտակուց է միացնում` ուբիկվիտին, ինչն այդ շղթայի համար «սև նշան» է դառնում։ Նման «պիտակավորված» սպիտակուցային մոլեկուլն արագ ոչնչացվում է հատուկ բջջային օրգանելների` պրոտեասոմների կողմից։

Սպեցիֆիկ սպիտակուցային քաղցկեղածին բջիջների ոչնչացման համար այս մեխանիզմի կիրառման գաղափարը գիտական միջավայրում ի հայտ է եկել դեռևս 2000-ականներից։ Դրա էությունը միջնորդ մոլեկուլի օգնությամբ ուբիկվիտինազ ֆերմենտի միացումն է այն սպիտակուցի հետ, որն անհրաժեշտ է ոչնչացնել։ Ստացված կառուցվածքը քիմիկոսներն անվանում են քիմեր-մոլեկուլ։
«Մեր օրերում քիմերային մոլեկուլների հիման վրա դեղամիջոցների ստեղծման համար միլիարդավոր դոլարներ են ներդրվում, իսկ դրանցով սեփական պորտֆելը համալրելու ձգտում ունի ամեն դեղագործական խոշոր ընկերություն։ Նման տիպի քիմերային կոնստրուկցիաները կատարյալ «քիլլերներ» են, քանի որ դրանք հնարավոր է պատրաստել թիրախ հանդիսացող ցանկացած սպիտակուցի համար։ Միևնույն ժամանակ դրանք գործում են բջիջներում չափազանց ցածր կոնցենտրացիաներով, ինչը օգնում է խուսափել կողմնակի ազդեցությունից», – RT–ի հետ զրույցում պատմել է նախագծի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փոքր բիոակտիվ մոլեկուլների սինթեզի լավորատորիայի ղեկավար Միխայիլ Կրասավինը։

Այսօրվա դրությամբ ուսումնասիրություններն այս ոլորտում տեղի են ունենում մի շարք երկրներում, որոշ մշակումներ գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում։ Առավել հաճախ սպիտակուցների միացման համար որպես «կամուրջ» ծառայում են արդեն հայտնի իմունոմոդուլացնող դեղերը` տալիդոմիդն ու դրա անալոգները։ Սակայն, ինչպես պարզվել է, այդ նյութերի կիրառությունը հղի կանանց կողմից երեխաների մոտ զարգացման ծանր խանգարումների է հանգեցրել։
Սակայն ՌԴ գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ պոտենցիալ վտանգ ներկայացնող միացություններին այլընտրանք են գտել։ Քիմիկոսները գլուտարիմիդի (օրգանական ազոտ պարունակող նյութ, որը տոքսիկ չէ և բջջի ներսում հեշտությամբ միանում է ֆերմենտներին և սպիտակուցներին) հիման վրա 20 տարբեր մոլեկուլներ են սինթեզել։ Գլուտարիմիդն արդեն իսկ կիրառվում է դեղագործության մեջ որպես հանգստացնող և հոգեխթանող ազդեցություն ունեցող դեղերի բաղադրիչ։

Աշխատության հեղինակները ստացված մոլեկուլները փորձարկել են կենդանի քաղցկեղային բջիջների վրա։ Լավագույնս իրենց դրսևորել են այն միացությունները, որոնք ծծումբ են պարունակում։ Դրանք կրկնակի արդյունավետ են միավորվում ֆերմենտի և թիրախ հանդիսացող սպիտակուցի հետ, քան առկա անալոգները։ Նոր մոլեկուլները կարողացել են ճնշել ոսկրածուծի քաղցկեղի բջիջների ակտիվությունը` տոքսիկ ազդեցություն չառաջացնելով։
«Հետագայում մենք ավելի մանրամասն կուսումնասիրենք մեր կողմից ստացած մոլեկուլների հակաուռուցքային ազդեցությունը, պարզելու համար` ինչու են ծծումբ պարունակող միացությունները առավել ակտիվ եղել», – ասում է Միխայիլ Կրասավինը։

Գիտնականների խոսքով` հեռանկարում ստացված միացությունները կարող են հիմք հանդիսանալ մի շարք հակաքաղցկեղային դեղամիջոցների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր