Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

20 մայիս 2020 14:20

Տեսանյութ.Բանակում կորոնավիրուսով վարակվածների առողջական վիճակի ու հրազենային վնասվածքով զինծառայողի մահվան հանգամանքների մասին

Զինված ուժերում կորոնավիրուսով հիվանդների շրջանում ծանր դեպքեր չկան, հիվանդացածների մոտ մեծ մասամբ ասիմպտոմ դեպքեր են, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Տիգրան Բալայանը:

«Թիվը իրավասու չեմ հրապարակել, բայց բոլոր դեպքերը, որ ԶՈՒ-ում գրանցված են, լոկալիզացված են, դեպք չունենք, որը այն շրջանակից չէր, որ ակնկալում էինք, բավական լավ են, այս առավոտյան դրությամբ, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասն ասիմպտոմ է անցնում, կան թոքաբորբով դեպքեր, բայց ծանր, ծայրահեղ դեպքեր չունենք»,- ասել է Բալայանը:

Նա լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև երեկ տեղի ունեցած զինվորի՝ մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առնչությամբ կատարված գործողություններին:


«Ինչ-որ հայտարարվել է, դրանից ավելի բան չեմ կարող ասել, քրգործը հարուցվել է սպանության հոդվածով, ցանկացած տեղեկություն, որին տիրապետում եմ, հանդիսանում է նախաքննական գաղտնիք, դրա բացահայտման չափը կարող է բացահայտել քննչական կոմիտեն, տեղի է ունեցել դեպք, որը սպանության հոդվածով է հարուցվել, ես չմեկնաբանեմ, կարող եմ հավաստիացնել, որ բոլոր անհրաժեշտ միջոցատռումները կատարվել են, համապատասխան անձանց շրջանակը պարզված է, անձնակազմի հետ գործողությունները տարվում են»,- նշել է ՊՆ փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր