Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

01 փետ 2020 12:15

Վարչապետից սկսած՝ պատասխանատու են.Քննչական կոմիտեն պարզունակ սցենար է գրում բանակում տեղի ունեցածի վերաբերյալ՝ նենգափոխելով, կեղծելով

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը՝ անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Աստված պահապան մեր զինվորներին»:
Փաշինյանի հետևյալ գրառմանը  հաջորդել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի գրառումը. «ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և  8 սպա»:
Բանակում մահվան դեպքերի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի  հետ:


«Մեկ ամսվա մեջ արդեն 4-5 դեպք է գրանցվել բանակում՝ մահվան, վնասվածք ստանալու, բայց այս դեպքերը կարծես թե չեն  անհանգստացնում, գոնե հայտարարեն, թե ինչ են անում, որպեսզի նման դեպքերը կանխեն, հանրությունը  տեսնի, որ բանակում մարդիկ մի բան անում են այդ իրավիճակը փոխելու համար: Քննչական կոմիտեն պարզունակ սցենար է գրում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ՝ նենգափոխելով, կեղծելով փաստերը: ՔԿ-ն անարգել կեղծիքներ է մատուցում հանրությանը: Գործերը կարվում են, կարճվում են. ինչպե՞ս կանխվեն բանակում մահվան, վիրավորումների  դեպքերը, եթե չեն բացահայտվում կամ կեղծվում են փաստերը: Ես սա գնահատում եմ անպատժելիություն: Ես դեռ  մի փոքր հույսեր ունեի, որ ինչ-որ բան արվում է, և մի օր կասեն, բայց տեսա, որ ոչինչ չի արվում, և մարդկային կյանքերի նկատմամբ անտարբերությունը խիստ դատապարտելի է»,- հայտարարեց իրավապաշտպանը:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ով պետք է պատասխան տա այս մահերի համար, և արդյոք այս մահվան փաստերը դիտարկելով՝  կարող ենք ենթադրել, որ զինված ուժերում վերահսկողությունն ինքնահոսի է մատնված, Ալեքսանյանը պատասխանեց. «Վարչապետից սկսած՝ պատասխանատու են. Փաշինյանն ունի  գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ. նա կառավարության ղեկավարն է, պաշտպանության նախարարից պետք է վարչապետը  պահանջի, որ այս իրավիճակին ինչպես ուզում է վերջ  դնի:



Պետք է գործի այն կանոնադրությունը, որը դրված է՝ բանակի, զորամասերի, զինվորների փոխհարաբերությունների, սպայական կազմի և շարքային զինծառայողների»:
Ըստ իրավապաշտպանի՝ երբ շարքային զինվորի հետ վատ են վարվում, պիտի զինվորը բողոքի և ոչ թե գողական օրենքներով առաջնորդվի:


Ալեքսանյանն ընդգծում է, որ կանոնադրությունն իսպառ չի գործում:
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի ղեկավար իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  օրեր  առաջ արած հայտարարությանը, թե 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, նշեց. «Վարչապետը քանի որ հղում չէր կատարել աղբյուրին, և այդպես էլ նրանք չասացին՝ ինչ հիմքերով է այդպիսի հայտարարություն արել, ես կարծում եմ, որ հայտարարությունը գլխավոր դատախազության հրապարակած թվերի հիման վրա է, որտեղ 49 զինծառայողի մահը  բաժանվում էր 2 մասի, այսինքն 29 զինվորի մահերը կապ չունեն զինծառայության հետ, և դա գլխավոր դատախազության տեսիլքն է. եթե զինվորը տուն է գնացել, և նրան կախված են գտել, դա նշանակում է, որ նրա մահը զինծառայության հետ կապ չունի, բայց չէ՞ որ մահվան հասցնելու խնդիրները շատ  հնարավոր է զորամասից են գալիս, և քննությունը պիտի պարզի՝ խնդիրները կապվա՞ծ են զինվորական ծառայության հետ, թե՞ ոչ: Անընդունելի եմ համարում վարչապետի  «պատմական մինիմումը». եթե նույնիսկ 1 մարդ է մահացել, դա պատմական մինիմում լինել չի կարող:
Ժաննա Ալեքսանյանը մատնանշում է. «Բանակում սննդի, հագուստի ինչ-որ հարցեր կարգավորվում են: Ես կարծում եմ, որ դա ևս կարևոր  է. դա վերաբերմունք է զինծառայողի նկատմամբ, բայց կան նաև արտառոց խնդիրներ. առաջնայինը զինվորի կյանքի իրավունքի, անվտանգության ապահովումն է: Փոփոխություններ կարող են լինել, եթե հետհեղափոխական Հայաստանը կայանա այնպիսին, ինչպիսին մենք ենք երազում, բայց առայժմ ոչ մի քայլ չենք տեսնում ներսում իրավիճակը փոխելու հարցում»:


Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՊԲ  զորամասերից մեկում հրազենային վիրավորում էին ստացել զինծառայողներ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Մեսրոպյանը:
Քննչական կոմիտեն հայտնեց, որ շարքային Զաքարեանի գլխի շրջանում և կրտսեր սերժանտ Մեսրոպյանի աջ բազկի շրջանում հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` «Երկու կամ ավելի անձանց սպանության փորձ», և 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հունվարի  28-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Նվեր Ավետիսյանը:


Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հունվարի 30-ին ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:
Ավելի ուշ ՔԿ տարածեց հաղորդագրություն. «Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան փաստով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ (Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը)։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր