Տեսանյութ.Մի՛ ջղայնացեք մեզ վրա. Ալեն Սիմոնյանը՝ ԱՀ նախագահի երդմնակալությունից հետո տեղի ունեցած հավաքի մասին

«Շատ է քննարկվում սոցիալական հեռավարությունը, դիմակների հարցը, ինչպես նաև այն կոչերը, որ մենք անում ենք: Հիմա մարդիկ ասում են, որ մենք կոչերով ենք հանդես գալիս, և ինքներս այս բանին չենք հետևում: Ես կարող եմ ասել, որ լուսանկարն արված է Արցախի Հանրապատությունում, որտեղ գործում է այլ իրավական ռեժիմ, և պարետի, ինչպես նաև իրավիճակի կտրուկ տարբերություն կա: Պարետի որոշումները, ինչպես նաև թվերը Արցախում ու Հայաստանում բավականին տարբեր են, և կարող եմ ասել, որ այն լուսանկարը, որը շրջանառվում է համացանցում, արված է բաց տարածքում, արված է ԱՀ-ում գործող կանոններին, օրենքին համապատասխան»,-ասաց Սիմոնյանը:
Նա ընդգծեց՝ բնական է՝ պետք է հաշվի առնել, ար այս իրավիճակում, երբ ամեն մի բառ, ամեն մի լուսանկար, ամեն մի արտահայտություն շահարկումների առիթ է հանդիսանում, նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք էր այդ հանգամանքը հաշվի առնել:
«Բայց կարծում եմ՝ այս պարզաբանումը, իրավիճակի նկարագիրը տեղին է, որովհետև հիմա շատ են խոսում, որ պարետի որոշումը պարտադիր չէ, կրկնում եմ՝ խոսքը ԱՀ-ի մասին է, բայց միևնույն ժամանակ, կարծում եմ՝ պետք է բոլորս շարունակենք ուշադիր լինել և օրինակ ծառայել մնացած բոլորի համար: Կարծում եմ՝ այս իրավիճակում բոլորս պետք է հետևություններ անենք ամեն ինչից և մեր սխալների, բացթողումների վրա սովորենք: Կրեք դիմակը, ՀՀ-ում իիրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ, և մենք լուրջ խնդիրներ ունենանք, թեև մինչ օրս մենք դեռ կարողանում ենք դիմակայել: Ինչևէ, լավ եղեք, մի ջղայնացեք մեզ վրա»,-ամփոփեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: