Հիմա ամեն ինչ խառն է․․Ամեն պահի կարող է լույս ու կապ չլինել,շուրջ 80 տոկոսը Բերձորից տեղափոխվել է Հայաստան          Մենք վրդովված ենք շրջանառվող ցինիկ նյութերից, մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին․ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին       Կրծքավանդակի ցավերի դեպքում ինչ պետք է անել կամ չպիտի անել    

25 մայիս 2020 13:40

Ովքե՞ր են սուպերտարածողները,մարդիկ, որոնք մեծ քանակությամբ վիրուսներ են փոխանցում

Տարբեր երկրներում կորոնավիրուսով վարակման անհամաչափությունը կարող է կախված լինել սուպերտարածողներից՝ մարդիկ, որոնք մեծ քանակությամբ վիրուսներ են փոխանցում: Այսպիսի կարծիք են հայտնել արգենտինացի գիտնականները:


Լիտորալի ազգային համալսարանից հետազոտող Պաբլո Բելդոմենիկոյի պարզաբանմամբ՝ ինֆեկցիայի սուպերտարածողը կարող է ավելի արագ եւ ավելի շատ մարդկանց վարակել, կամ միջին վիճակագրական վարակակիրը, հայտնում է «Իզվեստիան»: Գիտնականի կարծիքով՝ հենց այդպիսի սուպերտարածողների առկայությունն է որոշ երկրներում վիրուսի ավելի ակտիվ տարածման եւ մահացության պատճառը:


Բելդոմենիկոյի կարծիքով՝ ինֆեկցիայի տարածման մեջ կարեւոր է ոչ միայն վարակման փաստը, այլեւ մարդու ստացած վիրուսների քանակությունը: Նա իր պնդումները հաստատել է հորթերի վրա կատարած հետազոտության արդյունքներով, որոնց փորձնականորեն երեք տարբեր վիրուսային չափաքանակներով վարակել են խոշոր եղջերավոր անասունների վիրուսային դիաերայի շտամներով: Կենդանիների մոտ, որոնք մեծ չափաքանակ են ստացել, առաջացել է ծանր հիվանդություն:


ՌԳԱ Ֆիզիկական քիմիայի եւ էլեկտրաքիմիայի ինստիտուտի (Ռուսաստան) գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Օլեգ Բատիշչեւը համաձայնել է գիտնականի եզրահանգումներին եւ նշել, որ վիրուսային մեծ բեռնվածության դեպքում մարդն իսկապես կարող է սուպերտարածող դառնալ:


Նրա խոսքով՝ վիրուսը վարակում է մարդու բջիջները: Ուստի օրգանիզմում հայտնված մեկ վիրուսը վարակում է մեկ բջիջ, որն այնուհետեւ արտադրում է մի քանի նոր վիրուսներ:


«Բայց եթե մարդու մեջ է հայտնվել 100 վիրուս, արդյունքում մենք կունենանք 10 հազար նոր վիրուս»,- պարզաբանել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր