Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

02 ապր 2020 14:14

Որքան ժամանակով է կորոնավիրուսը մնում թղթադրամների եւ բժշկական դիմակների վրա

Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցից գիտնականների խումբը պարզել է, թե որքան երկար է կորոնավիրուսը մնում թղթադրամների եւ բժշկական դիմակների վրա:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են medrxiv.org-ում:
Այդ հետազոտության մասին իր գրառման մեջ պատմել է նաեւ վարակաբան Եգոր Վորոնինը:

Պարզվել է, որ կորոնավիրուսը մեծ կայունություն է ցուցաբերում +4 աստիճանի դեպքում. այդ դեպքում այն պահպանվում է մեկ շաբաթ: Իսկ +22 աստիճանի դեպքում մեկ օրում վիրուսի գրեթե կեսը մահանում է, 37 աստիճանի դեպքում՝ ընդամենը 2 ժամում:
+56 աստիճանի դեպքում վիրուսի քանակը նվազել է գրեթե 1000 անգամ կես ժամում, +70-ի դեպքում՝ ավելի քան 1000 անգամ 5 րոպեում:
Գիտնականները պարզել են նաեւ, թե որքան երկար է այն մնում սենյակային ջերմաստիճանում մակերեսների վրա.
Թղթի վրա առաջին վայրկյաններին վիրուսի քանակը նվազել է 100 անգամ, կես ժամում՝ եւս 100 անգամ: 3 ժամ անց գիտնականներին չի հաջողվել թղթի վրա կենդանի վիրուս գտնել,
Ծառի վրա վիրուսներն ավելի երկար են մնում. դրանց քանակը միանգամից նվազել է 10 անգամ, մեկ օրում՝ 10000 անգամ, երկու օրում վիրուսներ չեն հայտնաբերվել,
Թղթադրամի վրա 2 օր անց գիտնականները հայտնաբերել են վիրուսներ ոչ մեծ քանակությամբ, իսկ 4-րդ օրը դրանք արդեն չեն եղել,
Կտորի վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 100 անգամ, մեկ օրում դրանք դեռ կարելի էր հայտնաբերել, իսկ երկու օր անց դրանք չեն հայտնաբերվել,
Ապակու վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 10 անգամ, 4 օր անց դրանք չեն հայտնաբերվել,
Պողպատի եւ պլաստիկի վրա վիրուսների քանակը միանգամից նվազել է 10 անգամ, սակայն 4 օր անց գիտնականները դեռ ոչ մեծ քանակությամբ վիրուսներ են հայտնաբերել դրանց վրա,
Բժշկական դիմակը, պարզվել է, ամենահարմար վայրն է վիրուսի կյանքի համար. նույնիսկ մեկ շաբաթ անց դրա վրա մնում են վիրուսներ:
Ինչ վերաբերում է հակասեպտիկներին, գիտնականները վիրուսը տեղադրել են 70%-անոց սպիրտի, սպիտակեցնող լուծույթի, քլորգեկսիդինի եւ այլ հասանելի հակասեպտիկների մեջ: Այդ բոլոր նյութերում վիրուսը մահացել է 5 րոպեում կամ ավելի արագ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր