Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

25 մայիս 2020 14:20

Նորածնի մոր հետ պայմանավորվելով ԶԱԳՍ-ում կեղծ տեղեկություն է հայտնել, թե երեխայի կեսնաբանական հայրն ինքն է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:


ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել  Շենգավիթ համայնքի 45-ամյա տղամարդուն:


Պարզվել է, որ 45-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 16-ին, Երեւան քաղաքի բնակչուհու նորածին երեխային իր եւ իր կնոջ խնամքին հանձնելու շուրջ նախապես ձեռք բերված պայմանավորվածության իրագործման նպատակով, Երեւանի բնակչուհուն ուղեկցել է  ՀՀ ԱՆ աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժին եւ հայտնել  ակնհայտ կեղծ տեղեկություն, թե իբր ինքն է հանդիսանում վերջինիս նորածին երեխայի կենսաբանական հայրը: 45-ամյա տղամարդուն զգուշացվել եւ տրամադրվել  է փաստաթուղթ այն մասին,  որ սուտ տեղեկություններ հայտնելու համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Այն ստորագրվել է նրա կողմից՝ դրանով  իսկ վերահաստատելով իր  հաղորդած տեղեկության հավաստիությունը:


Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169¹-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:


Նախաքննությունն ավարտվել է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր