Ուկրաինայի նախագահը մտածում է, որ ԱՄՆ–ն կարող է իր օգտին ծառայեցնել Ուկրաինա–Ռուսաստան տարաձայնությունները          Ինքնաթիռի ուղեկցորդուհու հետույքին կպչելու պատճառով բանտարկության է ենթարկվել       Սրա՞ն էր արժանի մեր բանակը, անտեսեցին Բանակի օրը, ուղերձներ չհղեցին, ոչ մի զինվորական, պատերազմի մասնակից չպարգևատրվեց, ոչ ոք զինվորական կոչման չարժանացավ, քարլռություն    

26 մայիս 2020 12:16

Կորոնավիրուսի փոխանցման նոր՝ բերանա-կղանքային կամ աերոզոլային ճանապարհ

Առաջին անգամ չինացի գիտնականները կարողացել են առանձնացնել SARS-CoV-2 կենդանի վիրուսը հիվանդների կղանքից: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Emerging Infectious Diseases ամսագրում:


Ըստ գիտնականների՝ վիրուսի փոխանցման հավանականություն կա կենսագործունեության թափոնների մասնիկների ներշնչման միջոցով: Ամենայն հավանականությամբ, 2003-ին SARS-ի բռնկման ժամանակ Հոնկոնգում մի շենքի բնակիչներն հենց այս կերպ էին վարակվել:


Մասնագետները նկարագրել են COVID-19- ի դեպքը Ուհան քաղաքի 78-ամյա բնակչի մոտ: 2020 թվականի հունվարի 17-ին հիվանդը հոսպիտալացվել էր այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են տենդը, հազը եւ կրծքավանդակի՝ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ստացված աննորմալ արդյունքը: Հունվարի 22-ին հիվանդը միացվել էր թոքերի արհեստական շնչառության սարքին, իսկ փետրվարի 20-ին մահացել էր:


Պոլիմերազային շղթայի ռեակցիայի միջոցով արված անալիզի արդյունքները ցույց էին տվել, որ հունվարի 27-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում հավաքված կղանքի նմուշներում վիրուս է առկա: Հետաքրքիր է, որ կղանքն ավելի շատ վիրուսային պարունակում էր, նույնիսկ ավելի վիրուսային ՌՆԹ կար, քան շնչառական քսուքներում:


Գիտնականներին հաջողվել էր նաեւ կենդանի վիրուս գտնել այլ հիվանդներից հավաքված կղանքներից: Մասնագետների կարծիքով՝ դա ապացուցում է, որ կղանքում պարունակվող վիրուսը COVID-19-ի տարածված դրսեւորումն է: Սա նաեւ ցույց է տալիս վարակման հնարավորությունը բերանա-կղանքային կամ աերոզոլային ճանապարհով:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր