Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

02 հուն 2020 11:40

Տեսանյութ.Փաշինյանն իր զայրույթն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված անպատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և իր զայրույթը հայտնել կորոնավիրուսի հետ կապված անպատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ։


Տեսանյութում երևում է` ինչպես են մի խումբ երեխաներ իրար շատ մոտ կանգնած, առանց դիմակների մասնակցում Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։
«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։ Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը»,–գրել է Փաշինյանը։
Նա ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով։
Հիշեցնենք, որ երեկ` Փաշինյանի ծննդյան օրը, հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու ողջ ընտանիքը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք մեկուսացել են վարչապետի կեցավայրում, և երեկվա դրությամբ որևէ ախտանշաններ չունեին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր