Սա ՌԴ-ի կողմից ոչ բարեկամական քայլ է.ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ՝ բացառապես քաղաքական բաղադրիչ
Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ և այդպիսին է նաև այսօր:
«Այս արատավոր իրավիճակից միակ ելքը 2013-ին կնքված խայտառակ համաձայնագրի վերանայումն է, ինչը բարդ, այդուհանդերձ, անխուսափելի գործընթաց է: Սա ազգային անվտանգությանը սպառնացող հարց է: Մինչև չվերանայվի այդ համաձայնագիրը, մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում»,- հավելեց Բաբաջանյանը:
