Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց, դա աբսուրդ է       Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին    

02 հուն 2020 15:15

NASA-ն նախազգուշացրել է Երկրին պոտենցիալ վտանգավոր աստերոիդի մոտենալու մասին

«Պոտենցիալ վտանգավոր» համարվող աստերոիդը Երկրին կմոտենա հունիսի 6-ին: Այս մասին նշվում է NASA-ի կայքում, փոխանցոմ է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության տվյալներով՝ աստերոիդի տրամագիծը, որը ստացել է 163348 (2002 NN4) անվանումը, 250-ից 570 մետր է. այն մեր մոլորակի կողքով կթռնի 5.1 միլիոն կմ հեռավորության վրա, 11.1 կմ/վ արագությամբ:


Մինչ այժմ աստղագետները Երկրի տարածքին մոտ, այսինքն՝ 0.05 աստղագիտական ​​միավորների կամ 7 միլիոն կմ հեռավորության վրա, մոտ 8 հազար աստերոիդ են հայտնաբերել, որոնց չափերը գերազանցում են 140 մ-ը: Ըստ NASA-ի փորձագետների՝ նման երկնային մարմինները որպես «պոտենցիալ վտանգավոր» են դասակարգվում: Երկրագնդի մերձակա տարածքում մեծ աստերոիդների ընդհանուր թիվը կարող է հասնել 25 հազարի, նշում է Space.com տեղեկատվական պորտալը:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր