Եթե ռուս-ուկրաինական պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր ՝ 3-րդ համաշխարհային պատերազմի բռնկումն անխուսափելի է          Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են.հարկ չի համարվել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ       Ինչո՞ւ ՌԴ-ն չողջունեց ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացը. Ռուսաստանն էսօր նույն խաղն է անում Հայաստանում, ինչն արել է ԼՂ-ում    

03 հուն 2020 10:00

Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունիսի 2-ի թարմացումից հետո Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերություններն ավելացվել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սեւ ցուցակում: Սա նշանակում է, որ հայկական ավիաընկերություններին կարգելվի թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա:


Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաեւ չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որեւէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլ հանգստի վայրեր:


Հիշեցնենք, որ ի սկզբանե ժամանակավորապես սահմանափակվել էր թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը՝ հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկվա հայտարարությունից, ըստ էության, աշխատանքները պատշաճ չեն կատարվել, որի հետեւանքով էլ մեր ավիաընկերությունները հայտնվեցին սեւ ցուցակում:


Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակի խորքային պատճառը, ինչո՞ւ հասանք այս օրվան, ո՞վ կամ ովքե՞ր են ոլորտի պատասխանատուները, եւ ի՞նչ հետեւանքներ կարող են լինել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ: «Խախտումները վերաբերել են թռիչքային անվտանգությանը, եւ դա վաղուց է գալիս՝ դեռ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակներից», – նկատեց նա:


Պետրոսյանի խոսքով՝ վաղուց զգուշացված է եղել այս ամենի մասին, եւ սրանք «ֆեյք» ավիաընկերություններ են: «Տաթեւիկ Ռեւազյանը չի տիրապետել, թե անցյալում ինչ է տեղի ունեցել, եւ չի վերահսկել: Իր մեղքը միայն դա է: Իրականում իրավապահ մարմինների գործն է՝ ինչպես են այս ավիաընկերությունները գրանցվել ու գործել»:


Փաստորեն ի՞նչ է ստացվում. քանի որ հայկական ավիափոխադրողները զրկվել են Եվրոպա թռչելու հնարավորությունից, եվրոպացիներն իրենց ավիաընկերություններն են բերում Հայաստան՝ առայժմ «Վիզ Էյր» եւ «Ռյան Էյր» լոուքոսթ ավիաընկերությունների «դեմքով»: Իսկ դա, ինչպես բարձրաձայնում են մասնագետները, նշանակում է հայկական ավիաշուկայի ոչնչացում: Եվրոպացիներն են վերցրել հայկական շուկան ու տնօրինում, ու հայտնի չէ, թե մենք երբեւէ կունենանք ազգային փոխադրող, թե ոչ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր