Նախապատրաստվում են վերջին 70 տարվա ընթացքում քաղաքին սպառնացող ամենաուժեղ փոթորկին․ տարհանվել է առնվազն 100 000 մարդ
![](https://www.tert.am/cache_image/news_images/391/1172749_1/f547656e8d0ef6_547656e8d0f32-770x510.jpg)
Որպես նախազգուշական միջոց՝ Մումբայի իշխանությունները վերջերս կառուցված դաշտային հոսպիտալից կորոնավիրուսի ավելի քան 150 հիվանդ են տարհանել։
Covid-19 ժամանակավոր հոսպիտալը կառուցվել է մի քանի շաբաթվա ընթացքում և կարող է դիմակայել մինչև 80 կմ/ժ քամու ուժգնությանը, մինչդեռ օդերևութաբանների կարծիքով՝ սպասվում է 100 կմ/ժ-ից բարձր քամու արագություն։
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ «Նիսարգա» ցիկլոնն ափ կհասնի չորեքշաբթի, իսկ մինչ այդ անապահով խրճիթներում բնակվող մարդիկ տեղափոխվել են անվտանգ վայրեր։
Օդերևութաբանները նախազգուշացրել են ուժեղ տեղումների, 100-110 կմ/ժ արագությամբ քամիների և մինչև 120 կմ/ժ քամու պոռթկումների մասին, որոնք կարող են վնասել ծղոտե խրճիթներն ու էլեկտրահաղորդման գծերը: Մեկ-երկու մետր բարձրությամբ ալիքները կարող են հեղեղել Մահարաշտրայի ցածրադիր շրջանները:
Բացի այդ, սպասվում է, որ ցիկլոնը հարված կհասցնի հարևան Գուջարաթ նահանգին, որտեղ չորեքշաբթի առավոտյան ափամերձ շրջաններից կտարհանվԻ գրեթե 79 000 մարդ։
Մումբայում վերջին ուժեղ փոթորիկը մոլեգնել է 1948 թվականին՝ դառնալով 12 մարդու մահվան պատճառ։