Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում          Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել       Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է    

04 հուն 2020 11:55

Տեսանյութ.Արտադրական ձեռնարկություններում հնարավոր է վարակի նոր բռնկումներ.Ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը ծանր է

Մինչ օրս արձանագրված ամենամեծ թիվն ենք ունեցել կորոնավիրուսով դեպքերի՝ 697 նոր դեպք. հետեւաբար, ընդահանուր թիվը հատել է 11 հազարի շեմը՝ հասվելով 11 221-ի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ի կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում: Ծանր վիճակում է 391 մարդ, իսկ ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքերին միացված 15 հոգի:


Նաեւ կա մի վտանգավոր միտում, որ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում: Փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է նորից բռնկում: Փաստացի հիմա հնարավոր է նման սցենար ունենանք, դրա համար շատ կարեւոր է կանոնների խիստ պահպանումը»,-ասաց նախարարը:


Նա հավելեց, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը. «Որպես օրինակ բերեմ, որ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման: Մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային  ֆոնդի վրա: Շատ կարեւոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ գործընթացը շարունակել այնպես, ինչպես միշտ արել ենք, այսինքն որ մեկին չթողնենք առանց բուժօգնության: Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել: Մեր գործողությունները պետք է հենց սրանից բխեն»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր