Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

05 հուն 2020 13:52

Տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրվել.սև ցուցակում հայտնվել է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ ավիաընկերություն

«Հունիսի չորսին ավարտվեցին հանձնաժողովի աշխատանքները, և արդեն պիտի սկսվի զեկույցի պատրաստման հաջորդ փուլը»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։


Պատգամավորի խոսքով, ամբողջ աշխատանքներն ընթացել են կառուցողական, բայց վերջում իշխանական խմբակցությունը փոխել է իր մոտեցումները։


«Հայտնի պատճառներով մենք երկու նիստ բաց ենք թողել, հետո բոլոր տեսագրություններին ու ձայնագրություններին ծանոթացել ենք, բայց չգիտենք՝ ինչու, պարոն Անդրանիկ Քոչարյանը, երբ միայնակ կամ իմքայլական այլ պատգամավորների հետ փորձում էր ամփոփել աշխատանքները՝ առանց դրան ներգրավվելու ընդդիմության որևէ ներկայացուցչի, նշեց, որ իբր մենք այլևս հետաքրքրված չենք աշխատանքներին մասնակցությամբ, և դրա համար մեզ չեն ներգրավվել այդ պրոցեսներում։ Նշեմ, որ դա բացահայտ սուտ է, քանի որ երբ մենք վերադարձանք մեր բնականոն աշխատանքներին, մասնակցեցինք նիստի, որտեղ քննարկել ենք առաջիկայում Բակո Սահակյանի հետ զրույց ունենալու հարցը, թեև այդ զրույցի պլանավորոււմը եղել է առանց մեր իմացության, առանց մեզ ներգրավվելու, ինչը միանշանակ գործընկերային վերաբերմունք չէ»,-  ներկայացրեց Գ. Գորգիսյանը։


Պատգամավորը տեղեկացրեց, որ իրեն Բակո Սահակյանի հետ զրույցի մասին իրազեկել են լրատվամիջոցները՝ իրենց ուղղած հարցերով, թե ինչ է քննարկվել հեռախոսազրույցի ժամանակ։ Նա շեշտեց, որ միայն դրանից հետո է Անդրանիկ Քոչարյանն իրեն ներկայացրել հարցաշարը, որի շուրջ զրույց է եղել Արցախի նախկին նախագահի հետ։


«Սա բացառիկ դեպք էր, որ ընդդիմությունը չի մասնակցել հարցաշարի կազմմանը։ Եվ պետք է նշեմ, որ թեև հանձնաժողովի աշխատանքներն ընթացքում կառուցողական էին, այժմ ունեմ մտահոգություններ, որ փորձվում  է ընդդիմության ձայնը լռեցնել՝ զեկույցը կազմելիս։ Բայց ես հիասթափեցնելու եմ պարոն Քոչարյանին և նրանց, ովքեր դրդում են վերջինիս այդ քայլերին։ Դա չի լինելու»,- ասաց Գ. Գորգիսյանը։


Ինչ վերաբերում է Քաղավիացիայի, իր խոսքով խայտառակ գործողություններին, ապա պատգամավորը նշեց, որ կառավարությունը և մերձիշխանական տարբեր աղբյուրներ տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրել.


«Պետք է ֆիքսենք, որ սև ցուցակում հայտնվել է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ ավիաընկերություն։ Եվ մենք այդ ցուցակում հայտնվել ենք այն հիմնավորմամբ, որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն ի վիճակի չէ ապահովել ինքնաթիռների անվտանգության կանոնները, և չի կարող վերահսկել, որպեսզի ավիաընկերությունները վերահսկեն անվտանգային բոլոր նորմերի պահպանումը և գործառույթները։ Այդ եզրակացություններն արվել են նոյեմբեր ամսին, ու եթե այդ ժամանակ պատշաճ քայլեր ձեռնարկվեին, ապա հնարավոր կլիներ կասեցնել Հայաստանի՝ սև ցուցակում հայտնվելը։ Տաթևիկ Ռևազյանի անգործության հետևանքով Հայաստանը հայտնվել է սև ցուցակում»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր