Երկարատեւ միայնությունը տղամարդկանց համար ավելի վտանգավոր է, քան կանանց համար          Երեկոյան ձյուն կգա, կցրտի       Հետ կանչել իր դեսպանին Բաքվից և արտաքսել Ֆրանսիայից Ադրբեջանի դեսպանին.CCAF-ը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին բացատրություն և ներողություն պահանջել Ադրբեջանից    

05 հուն 2020 15:10

Տեսանյութ.Տվյալ դեպքում ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման եւ բերման ենթարկելու հնարքը, որը լրիվ իրավաչափ է

Ոստիկանների կողմից քաղաքացուն այդ կերպ բերման են ենթարկելը լրիվ իրավաչափ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ մի քանի ոստիկան ուժի կիրառմամբ բերման է եթարկում մի տղամարդու, ով դիմակ չի կրում։


«Հենց նոր տեսանյութին ծանոթացա եւ որեւէ ոչ համաչափ ուժի կիրառման փաստ ես այնտեղ չարձանագրեցի։ Եթե քաղաքացին, դա կլինի պարտ կամ ոչ հպարտ, չի ենթարկվում Ոստիկանության օրինական պահանջներին եւ բանը հասնում է նրան, որ համոզման մեթոդն այլեւս արդյունավետ չի, ապա պետք է կիրառի հարկադրանքի մեթոդը։ Տվյալ դեպքում ոստիկանը կիրառել է ձեռքի ծալման հնարքը եւ բերման ենթարկելու հնարքը, որը լրիվ իրավաչափ է։ Չտեսա, որ ոստիկաններն անտեղի հարվածեն կամ ինչ-որ այլ գործողություններ ձեռնարկեն, այդ ամենը ոստիկանը պարտավոր է անել, դա նրա պարտականությունն է»։


Հարցին՝ արդյոք հնարավոր չէ՞ր ավելի քիչ թվով ոստիկանների կողմից բերման ենթարկել քաղաքացուն, Արմեն Խաչատրյանն ասաց. «Եթե ոստիկանը լիներ քաղաքացուց 2 կամ 3 անգամ ավելի ֆիզիկական ուժ ունեցող անձ, գուցե 1 ոստիկանով հնարավոր լիներ, սակայն եթե քաղաքացին ֆիզիկական ուժ է կիրառում՝ չենթարկվելու համար, ապա հնարավոր է՝ ոչ թե 4 ոստիկան լինեին, այլ 10 ոստիկան լինեին»։


Լրագրողի դիտարկմանը, որ պարեկային ծառայությունում ուժերի քանակի խնդիր կա, որը նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը եւ հարցին՝ արդյոք պարեկային ծառայությունը հասցնո՞ւմ է ծառայություն իրականացնել երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում, Խաչատրյանն ասաց. «Խնդիր, այո, կա։ Ոստիկանություն բարեփոխումներ իրականացնելու ռազմավարության խնդիր կա, կան ժամեկտներ, կա ծրագիր, թե ինչպես պետք է այդ ամենն իրականացնեն։ Ամեն օր հետեւում են նրանց ծառայությանը։ Նրանք ծառայությունն իրականացնում են գերծանրաբեռնված ռեժիմով, բավականին ծանր ծառայություն են իրականցնում ոստիկանները։ Ոստիկանների ծառայությունը գնահատում եմ բավարար եւ լավ, սակայն ոստիկանների ռեսուրսները անսահմանափակ չեն, ունեն բազմաթիվ առօրյա խնդիրներ»։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր