Մարգարիտա Սիմոնյանի կտրուկ պատասխանը՝ արևմտյան լրագրողներին. իրեն ռուս են անվանում, թեև իր մեջ ոչ մի կաթիլ ռուսական արյուն չկա
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կտրուկ է պատասխանել New York Times լրագրողներին, որոնք նրան մեղադրել են ռասիզմի մեջ այն պատճառով, որ նա տեքստում տարածել է «նեգր» բառը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, իր Թելեգրամ-ալիքում Սիմոնյանը հիշեցրել է, որ ապրելով Ռուսաստանում, նա ինքն էլ ազգային փոքրամասնությունների շարքում։ Լրագրողը պատմել է մի շարք դեպքերի մասին, երբ մանկության տարիներին ստիպված է եղել դիմանալ ճնշմանը և վիրավորանքին իր ազգային պատկանելության պատճառով:
Սիմոնյանը հիշեցրել է արևմտյան գործընկերներին, որ ռուսերենում վիրավորական է «սև» («черный») բառը, ոչ թե «նեգր»։
«Բայց դուք դա չեք իմացել, և չեք էլ ուզում իմանալ»,- գրել է RT-ի գլխավոր խմբագիրը։
Նա նաև իր ընդդիմախոսներին անվանել է անդաստիարակ և անկիրթ՝ հանդիմանելով նրանց, որ իրեն ռուս են անվանում, թեև իր մեջ «ոչ մի կաթիլ ռուսական արյուն չկա»։
«Այդ պատճառով ռասիստը դուք եք։ Դուք և ձեր «բացառիկությունը»։ Դուք և ձեր համառությունը, որ չեք ուզում հասկանալ, որ աշխարհում կան նաև այլ մշակույթներ և այլ լեզուներ, որոնց թույլատրված է զարգանալ յուրովի, այլ ոչ թե ձեզ նման»,- նշել է Սիմոնյանը։