Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

06 հուն 2020 12:19

Արևն էլ չի օգնում կորոնավիրուսի տարածման դինամիկայի ու վարակվածների թվի վրա. Թորոսյանը Ռուսաստանի առողջապահության նախարարի հետ խոսել է կորոնավիրուսից

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնվում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։


«Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն բանակցություններ է անցկացրել Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Քննարկվել են կորովանիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության կազմակերպման ու դեղորայքի ապահովման հարցերը», - նշված է հաղորդագրության մեջ։


Մամուլի ծառայությունից նշել են, որ Մուրաշկոն հայ գործընկերոջը հայտնել է կորոնավիրուսի բուժման վերաբերյալ նոր մեթոդական խորհուրդների նոր վարկածի թողարկման ու COVID-19-ի բուժման համար նախատեսված ռուսական արտադրության նոր դեղորայքի գրանցման մասին։


Թորոսյանը նշել է, որ ամառն ու Հայաստանում օդի ավելի քան 30 ջերմաստիճանը դրական ազդեցություն չի ունեցել կորոնավիրուսի տարածման դինամիկայի ու վարակվածների թվի վրա։


Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ համաճարակային վիճակը երկրում վատանում է, բուժհաստատությունները չեն կարողանում ժամանակին հիվանդանոց տեղափոխել կորոնավիրուսով հիվանդ մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր