Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

08 հուն 2020 13:15

COVID-19-ով պացիենտների 70 տոկոսը ոչ ոքի չի վարակում. վարակում են միայն «սուպեր տարածողները»

COVID-19 հիվանդությունն ունեցող դեպքերի ճնշող մեծամասնության համար պատասխանատու են այսպես կոչված «սուպեր տարածողները»: Մյուս վարակվածների մեծամասնությունը ոչ ոքի չի վարակում, պնդում են Հոնկոնգից գիտնականները նոր հետազոտության մեջ, հաղորդում է medportal.ru-ն: Հետազոտության նախնական տարբերակը հրապարակված է researchsquare.com-ում:


Հետազոտությունը ցույց է տվել, որ վարակման նոր դեպքերի 80 տոկոսի համար պատասխանատու է կորոնավիրուսով վարակվածների 20 տոկոսը. այդ երեւույթը կոչվում է սուպեր տարածման էպիզոդներ, երբ մեկ մարդը փոխանցում է վիրուսը փակ տարածքներում կամ տրանսպորտում մեծ թվով մարդկանց: Ուշագրավ է, որ վարակված մարդկանց 70 տոկոսը, ինչպես պարզել են հետազոտողները, չեն փոխանցում վիրուսն այլ մարդկանց:


Ինչպես նշել է հետազոտության համահեղինակ Բեն Քոուլինգը, սուպեր տարածման դեպքերը հանդիպում են ավելի հաճախ, քան թվում է: Եւ դա ցույց է տվել, որ սուպեր տարածման պրոֆիլակտիկան կարող է օգուտ բերել բազմաթիվ մարդկանց:


Քոուլինգը եւ նրա գործընկերները վերլուծել են Հոնկոնգում COVID-19-ի ավելի քան 1000 դեպք ապրիլի 23-28-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց խոսքով՝ սուպերտարածումը կարող է լինել քաղաքում վիրուսը փոխանցելու հիմնական միջոցը. Հոնկոնգում վարակման դեպքերի ավելի քան կեսը կապված էր վարակի տարածման ընդամենը 6 էպիզոդների հետ. մարդկանց մեծամասնությունը վարակվել է զանգվածային միջոցառումների ժամանակ եւ հանրային վայրերում, օրինակ, եկեղեցում, հարսանիքների ժամանակ կամ ակումբներում: Հիվանդությունը կրողների 20 տոկոսը եղել է 80 տոկոսի վարակման աղբյուրը: Մնացած 20 տոկոսը կապված է եղել վարակվածների 10 տոկոսի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր