ԵԽԽՎ-ում բանաձև է ընդունվել Բաքվում պահվող հայերի ազատ արձակման պահանջով          ԱՄՆ-ն Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիների       Իրանի հետ պшտերազմը՝ թեկուզ աշխարհի թիվ մեկ ռшզմական գերտերության համար, հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով    

08 հուն 2020 12:34

Վարչապետի խոսնակը՝ Նիկոլ Փաշինյանի առանձնատան անվտանգությունն ուժեղացնելու լուրերի մասին

Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կեցավայրի շուրջ Ոստիկանական ուժերի համախմբում է տեղի ունենում, և որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկոյան ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հերքեց վերոհիշյալ տեղեկությունը հավելելով, որ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը՝ միաժամանակ նշելով, որ վարչապետն իր ընտանիքի հետ շարունակում է մեկուսացած մնալ կառավարական առանձնատանը։ 


Նշենք, որ «Հրապարակի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ երեկոյան ուժեղացրել են կառավարական առանձնատների հսկողությունը, պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։ «Կարելի է երկու ենթադրություն անել՝ կամ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ անհանգստություն ունի քաղաքական զարգացումների հետ կապված եւ կոնկրետ իր անձի անվտանգության առումով, կամ՝ առաջիկայում ինչ-որ քայլեր է որոշել ձեռնարկել եւ կարծում է, որ դրանք հակահարվածի կարժանանան, ուստի նախապես ուժեղացնում է իր անձնական պահպանությունը»,- գրել է սկզբնաղբյուրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր