Արմեն Ջիգարխանյանը կաթված է ստացել. վիճակը գնահատվում է ծանր
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-10/medium/1539430483_image-604b_52dcfa4a.jpg)
Ջիգարխանյանի վիճակը գնահատվում է ծանր: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Դերասանի հարազատներն ու ընկերները չեն մեկնաբանել նրա հոսպիտալացման մասին լուրերը:
Հայտնի է, որ 2018 թվականին Արմեն Ջիգարխանյանը 5 անգամ հոսպիտալացվել է:
Հիշեցնենք` հայտնի արտիստի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Ջիգարխանյանն այն ժամանակ բաժանվում էր Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայից։ Նրանք ամուսնալուծվեցին, և դատական ծանր գործընթաց սկսեց։ Անցած տարվա աշնանը Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց առողջական վիճակի հերթական վատթարացման պատճառով։ Բժիշկներին հաջողվեց նրան դուրս բերել ծանր վիճակից։
Արտիստի մասին այսօր հոգ է տանում նրա նախկին կինը` Տատյանա Վլասովան, որի հետ նրանք ապրել 48 տարի` 1967-2015 թվականներին։ Վլասովան նախկին ամուսնու մոտ է վերադարձել 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք միասին են անցկացրել ամանորյա տոները։
1996 թվականից Ջիգարխանյանը Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն է