Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

08 հուն 2020 14:55

Արտակ Դավթյանը հրաժարվում է պաշտոնից. նա դիմում է գրել

 ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, գրում է armeniasputnik.am -ը։ Ամենայն հավանականությամբ, պատճառը եղել է նրա որդու հարսանիքը, որն անցկացվել է արտակարգ դրության պայմաններում։



Փոխվարչապետ Ավինյանը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել իրենց նոր ղեկավարին
Հիշեցնենք, որ Դավթյանի որդու հարսանիքը տեղի էր ունեցել երեկ, և այդ միջոցառումը քննարկման թեմա էր դարձել սոցցանցերում։


ԶԼՄ–ները գրել էին, որ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին` հարսանիքը բազմամարդ է եղել։


Դավթյանն այսօր արձագանքել էր այդ հրապարակումներին և նշել, որ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք:


«Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»,- իր պարզաբանման մեջ նշել էր Դավթյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր