Հունիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»    

08 հուն 2020 15:15

ԱԱԾ տնօրենը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է գրել

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Նշենք, որ Մարտիրոսյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել ամիսներ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` մարտի 19–ի հրամանագրով։ Նա ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2019–ի սեպտեմբերի 19-ին։

Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականին զինծառայողի ընտանիքում:

1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում փոփոխություններ են լինելու։ Հունիսի 4-ին աշխատանքից ազատման դիմում էր գրել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր