Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

09 հուն 2020 14:05

Մտավախություն կա. առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտարարել են, որ առանց ախտանշանների հիվանդները հազվադեպ են տարածում կորոնավիրուս: Այդ մասին հայտարարել է կորոնավիրուսի հարցերով ԱՀԿ առաջատար փորձագետ Մարիա Վան Կերխովը:


Սկզբում առողջապահության ոլորտի մասնագետները կասկածում էին, որ այն մարդիկ, որոնց մոտ COVID-19-ն ընթանում է առանց ախտանշանների, արագորեն տարածում են վիրուսը: Այնուամենայնիվ, այժմ ԱՀԿ-ից նշում են, որ տարածման այդ եղանակը թեև հնարավոր է, բայց հիմնականը չէ: Այսպիսով, կասկածի տակ են դրվում այն մտավախությունները, որ կորոնավիրուսների բռնկումները դժվար է զսպել առանց ախտանշանների հիվանդների պատճառով:


«Հիմք ընդունելով մեր ունեցած տվյալները՝ նախկինի պես հազվադեպ են դեպքերը, երբ հիվանդության առանց ախտանշան ընթացք ունեցող անձը իրականում փոխանցում է վարակը այլ անձի: Շատ հազվադեպ են նման դեպքերը»,- ասել է Մարիա Վան Կերխովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր