Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

09 հուն 2020 17:00

Հայաստանում տեխնիկապես հնարավոր է գաղտնալսել մարդու հեռախոսը, նույնիսկ՝ առանց դատարանի որոշման. փորձագետ

Հայաստանում կոնկրետ գործի շրջանակներում դատարանի որոշմամբ հեռախոսները գաղտնալսելու իրավունք ունեն ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը, սակայն, զուտ տեխնիկական տեսանկյունից, օպերատիվ գաղտնալսման հնարավորություն կա, որի մասին մարդը կարող է եւ չիմանալ: Այս մասին հունիսի 9-ին իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:


Փորձագետի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի ֆոնին ընդունված նոր օրենքը թույլ է տալիս մետատվյալներ հավաքել, որոնք կապված չեն անձի հետ, սակայն, վերլուծելով դրանք, կարելի է կարեւոր տեղեկություններ իմանալ նրա մասին: Նա հավելեց, որ, ընդհանուր առմամբ, անվտանգության տեսանկյունից գաղտնալսումից բջջային կապն ավելի խոցելի է, քան մեսենջերները:


Facebook-ում միջնորդը միայն ադմինիստրատորն է, որը կարող է տեսնել նամակագրությունը: «Դա որեւէ հետեւանք չի ունենա, եթե դուք, օրինակ, դատական ​​գործով չեք անցնում: Այդ դեպքում տվյալները տեսականորեն կարող են օգտագործվել: Facebook-ը վեց ամիս պահում է անգամ ջնջված հաղորդագրությունները: Քիչ հավանական է, սակայն տեսականորեն հնարավոր է, որ նամակագրությունը նույնիսկ հանրային տիրույթում հայտնվի: Ինչ վերաբերում է այս ցանցով զանգերին, ապա դրանք ավելի անվտանգ են, քան նամակագրությունը»,- նշեց Մարտիրոսյանը:


Նա հավելեց, որ WhatsApp-ը եւ Viber-ն այս տեսանկյունից ավելի լավ են պաշտպանված, սակայն դրանց հնարավորությունները դեռ լիովին անհայտ են, եւ կան կասկածներ, որ WhatsApp-ն ակտիվորեն համագործակցում է Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների հետ:


«Մեսենջերներում խնդիրն այն է, որ դուք գրանցվում եք բջջային հեռախոսահամարով, եւ եթե ինչ-որ մեկը կարողանա ստեղծել ձեր SIM քարտի պատճենը, ապա կարող է ձեր փոխարեն SMS ստանալ: Սակայն մեսենջերներում կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս հատուկ գաղտնաբառ ստեղծել, եւ երբ ինչ-որ մեկը որոշի ձեր փոխարեն գրանցվել մեսենջերում, ապա կպահանջվի այդ գաղտնաբառը, որը հայտնի է միայն ձեզ»,- պարզաբանեց Սամվել Մարտիրոսյանը:


Փորձագետը նշեց սմարթֆոնների օպերացիոն համակարգերի թարմացման եւ էկրանին պաշտպանիչ PIN կոդի տեղադրման կարեւորությունը, ինչը լրացուցիչ կպաշտպանի ձեր հեռախոսը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր