Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

10 հուն 2020 12:14

Ոսկու հանքախորշում բացի 3 մահացածներից, հիվանդանոց են տեղափոխվել նաև մեծ թվով հանքափորներ,որոնք փորձել են դուրս բերել դիերը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Կոտայքի մարզի «Մեղրաձոր-Գոլդ» ԱՊԸ-ին պատկանող հանքախորշում երեք դիեր հայտնաբերելու վերաբերյալ:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, այսօր՝ հունիսի 10-ի գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ հանքահորի գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի խումբ քաղաքացիներ։


Ոստիկաննրը պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Մեղրաձոր գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Վահան Եփրեմյանը, 30-ամյա Սահակ Սահակյանը, 36-ամյա Աղասի Ղազարյանը, 34-ամյա Գեղամ Խաչատրյանը, 53-ամյա Գեւորգ Եփրեմյանը եւ 42-ամյա Վարդան Սեփոյանը։


Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են, երբ «Մեղրաձոր-Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող, չշահագործվող հանքախորշից փորձել են դուրս բերել համագյուղացիներ՝ 34-ամյա Բագրատ Խաչատրյանի, 29-ամյա Հայկ Սաֆարյանի եւ 27-ամյա Արամ Գոգոլյանի դիերը։


Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաեւ, որ նշված անձինք եղել են նշված հանքախորշի «Քյալբաջար» կոչվող հանքախորշի հատվածում։ Իրավապահները ԱԻՆ փկրարաների հետ միասին նշված հանքախորշից դուրս են բերել մահացածներին։


Դատաբժիշկը, զննելով դիերը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն աշխատում են նշված ՍՊԸ-ում՝ որպես հանքափորներ։


Ավելի վաղ  հայտնել էինք, որ հունիսի 9-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա:


Փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել էին ոսկու հանքին, եւ թունելում հայտնաբերել էին 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել էին շմոլ գազից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր