Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

10 հուն 2020 11:55

Երևանի մետրոյով փոքրիկ գետ է հոսում, որը հեռացնելու խնդիր կա

Երևանի մետրոյով փոքրիկ գետ է հոսում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման ծրագրի ընթացքը:


Աջափնյակում մետրոյի կայարան ունենալը սարերի հետևում չէ, բայց ներդրողը պայման է դրել
«Տարբեր խնդիիրներ են ի հայտ եկել Երևան քաղաքի ընդերքում առաջացած ջրային պաշարների հետ կապված: Բավական մեծ քանակությամբ ջրի մասին է խոսքը: Թիվը չեմ կարող հիշել, բայց խոսքն առնվազն մի փոքրիկ գետի մասին է, որը հեռացնելու խնդիր կա»,- նշեց Պապիկյանը:


Նրա խոսքով՝ խնդրի նախագծային լուծումն արդեն տրված է, բայց, կորոնավիրուսով պայմանավորված, շինարարական ընկերությունը շինաշխատանքներ չի իրականացնում:


Նախարարը հիշեցրեց, որ մետրոպոլիտենի վերանորոգման ծրագրի կապալառուն իսպանական ընկերություն է, որն այժմ չի աշխատում: Որոշ աշխատանքներ է իրականացնում միայն տեղական կապալառու մեկ այլ ընկերություն:


Այդուհանդերձ, նախարարը հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքները հնարավոր կլինի ավարտել:
2010թ. մարտի 10-ին շուրջ 2 տարի տևած բանակցությունների և մանրամասն իրագործելիության ուսումնասիրության շնորհիվ ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև համաձայնագիրը: Դրանով սկիզբ դրվեց «Երևանի մետրոյի վերականգնման ծրագրին», որին 2010թ. օգոստոսին միացան Եվրոպական ներդրումային բանկը և Եվրամիության Հարևանության աջակցության ծրագիրը: Երեք մասնակից ֆինանսական կառույցներից յուրաքանչյուրը 5 մլն եվրո է ներդրել, որից երկուսը` վարկի, իսկ մեկը` դրամաշնորհի ձևով:








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր