Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

10 հուն 2020 12:34

Տեսանյութ.ԱՄՆ–ում շքեղ թաղում են կազմակերպել. Ջորջ Ֆլոյդին ոսկեզօծ դագաղով են հողին հանձնել

ԱՄՆ–ում շքեղ թաղում են կազմակերպել Մինեապոլիսում ձերբակալության ժամանակ մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի համար։

Աֆրոամերիկացուն, որի մահը զանգվածային անկարգություններ է հրահրել ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում, ճանապարհ են դրել հերոսի նման` երկու սպիտակ ձիերով լծած սպիտակ կառքով։


Հուղարկավորության արարողությանը ներկա հազարավոր մարդիկ ոսկեզօծ դագաղը գերեզմանատուն ուղեկցելու ընթացքում վանկարկել են աֆրոամերիկացու անունը։
Ֆլոյդի մարմինը դեպի Հյուսթոնի Memorial Gardens գերեզմանատուն են ուղեկցել Հյուսթոն քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները: Գերեզմանատան ճանապարհի վերջին մեկ մղոնը Ֆլոյդի մարմինը տարել են ձիակառքով: Ֆլոյդի ընտանիքն ու հուղարկավորության մյուս մասնակիցների մեծամասնությունը սպիտակ զգեստներ են կրել։

Փակ միջոցառմանը ներկա են եղել միայն Ֆլոյդի հարազատներն ու ընկերները։


Հիշեցնենք, որ Ֆլոյդի մահից հետո բողոքի ակցիաներ ու անկարգություններ սկսվեցին Մինեապոլիսում (ԱՄՆ)։ Համացանցում հայտնվեց տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են ոստիկանները ձեռնաշղթա հագցրել Ֆլոյդին, գետնին գցել և երեքով հարձակվել նրա վրա, իսկ նրանցից մեկը ծնկով սեղմում է աֆրոամերիկացու կոկորդը։ Ֆլոյդը տեսանյութում մի քանի անգամ ասում է, որ չի կարողանում շնչել, բայց ոստիկաններն անտեսում են նրա ասածը։
Ֆլոյդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Անկարգությունների հետևանքով չորս ոստիկանի հեռացրել են աշխատանքից, իսկ նրանցից մեկը մեղադրվում է անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։









Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր