ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում, որով կկարողանան ազդել ընտրողի վրա․ «Հրապարակ»          Մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում       Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել․«Հրապարակ»    

10 հուն 2020 15:55

Տեսանյութ.«Սաղիս ձեռք են առնում, ապե, սրանից վատ չի կարող լինել». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Մարտի 21-ից չենք աշխատում ու պետությունից կոպեկ օգնություն չենք ստացել,- բողոքում են ակումբների աշխատակիցները, որոնց ներկայացուցիչներն այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին նախատեսել։ Նրանց անունից հանդես եկավ միայն մեկ քաղաքացի՝ նշելով, որ լիազորված է հանդես գալ 1000 հոգու անունից, եւ իրենք պետությունից օգնություն չեն խնդրում, այլ աշխատելու հնարավորություն։

«Չորս ամիս է չենք աշխատում։ Չորս ամիս է չեն թույլատրում բացել խաղատները, թող ասեն ինչում է պատճառը»,- ասաց նա։
Ոստիկանները քաղաքացուն 5 րոպե ժամանակ տրամադրեցին՝ զգուշացնելով, որ տարածքը չլքելու դեպքում բերման կենթարկեն ոստիկանության բաժին։ Քաղաքացին պնդեց, որ կառավարությունից պահանջում է պատասխանել իրենց զանգերին ու դիմումներին
«Չեն մոտենում, որովհետև իրենց երեխու փորը կուշտ է»,- ասաց նա եւ նշեց, որ եթե իրենց դիմումից չպատասխանեց աշխատակիցներով ու ընտանիքի անդամներով կգան կառավարության մոտ ու թող բոլորին բերման ենթարկեն ։

Մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր