Օրերս 9,9 միլիոն դրամ գումար եք նախատեսել նոր ծառայողական մեքենա գնելու համար այս նեղ պայմաններո՞ւմ . Արմեն Եղիազարյանը՝ փոխքաղաքապետին
![](https://i.ytimg.com/vi/3TKu6DM3Z0U/maxresdefault.jpg)
«Ուզում եմ հասկանալ այս նեղ պայմաններում ինչ ծառայողական մեքենայի մասին է խոսքը»,-ասաց նա: Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ խոսքը գնում է Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարին ծառայողական մեքենայով ապահովելու մասին, քանի որ արդեն վեցերորդ ամիսն է, վարչական շրջանի ղեկավարը մեքենայի բացակայության պատճառով անձնական մեքենան էր օգտագործում: «Մոտ 15-20 օր առաջ իմացա, որ վթարվել է նաև այդ մեքենան՝ ծառայողական պարտականությունների օգտագործման ժամանակ»,-ասաց նա:
Հայկ Սարգսյանը նշեց, որ ծառայողական մեքենաների պարկը ուսումնասիրելով չգտան պատշաճ մեքենա, որը կկարողանային տրամադրել վարչական շրջանի ղեկավարին: «Քաղաքպաետի ծառայողական մեքենան, որը դրվել է վաճառքի, դեռևս չի իրացվել, դրա արժեքը կարծեմ յոթ միլիոն դրամ է, և այն հնացած մեքենա է և ծախսերի կառավարման տեսանկյունցի այդքան էլ էֆեկտիվ չի հին մեքենա պահելը»,-ասաց նա:
Փոխքաղաքապետը հայտնեց նաև, որ քննարկում են՝ անցնել այլ վառելիքի և շատ հնացած մեքենաները փոխարինել նոր կազմին: Նա նշեց, որ վարչական շրջանի ղեկավարի շարժունակությունն աննկարագրելի մեծ է և արդարացված չէր լինի թողնել առանց մեքենայի վարչական շրջանի ղեկավարին: