Կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները բողոքում են աշխատավարձերի չվճարումներից ու չափից. պղտոր դաշտ է․«Հրապարակ»
![](https://blognews.am/static/news/b/2020/06/688151.jpg)
Բա ո՞ւր մնաց հավասարության, արդարության սկզբունքը։ «Դե, մարդ կա` աշխատանքի մի ծավալ է կարողանում ներկայացնել, մարդ կա` մեկ այլ»: ԲԿ-ների՞ց է գալիս, թե՞ առողջապահության նախարարից։ «Նախարարի խնդիր չկա՝ կա հիվանդանոցի տնօրենի ձեռներեցության ու ճարպիկ լինելու խնդիր»:
Կորոնավիրուսով հիվանդների վրա միջին հաշվով որքա՞ն գումար է նախատեսված ծախսել։ «Սանդղակն ընդարձակ է` հիվանդության ծանրությունից կախված. ռեանիմացիոն հիվանդն այլ ծախս է ենթադրում, պալատում` համեմատաբար լավ վիճակում գտնվող հիվանդը` այլ»: Այսինքն` բավականին պղտոր դաշտ է ֆինանսական շարժերի համար։ «Այո»:
Ի դեպ, այս պահին, երբ գումարներ չկան, որոշ հիվանդանոցներում, այդ թվում՝ «Գր. Լուսավորիչ»-ում, թափով շինարարություն է ընթանում։ «Սանավիացիա է կառուցվում, վերանորոգումներ են ընթանում՝ հզորացնում են հիվանդանոցը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում