Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման          100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել       Ավագ չորեքշաբթի.խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի օծումը և մատնությունը    

12 հուն 2020 10:36

Կա հստակ ուղերձ՝ բոլորի նախկին ու ներկա մեղքերը «փռել» հանրության առաջ, չխնայել ոչ մեկին.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իշխանությունը բերել է «մարտական պատրաստվածության»։ Կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո վարչապետը հրահանգել է գերատեսչությունների ղեկավարներին իրենց «թափ տալ», դրական որոշակի ցուցանիշներ ներկայացնել՝ հանրության աչքում նախկին վստահությունը վերականգնելու համար։ Ավելին, զգուշացվել է, որ ովքեր կփորձեն այլ «խաղեր» տալ, անմիջապես կազատվեն նախկին ռեժիմի այդ «մնացորդներից»։


Նույն աղբյուրի պնդմամբ, Փաշինյանը նաև քաղաքական մրցակիցների հանդեպ անհանդուրժողականության հերթական սերմերն է ցանել։ Կա հստակ ուղերձ՝ բոլորի նախկին ու ներկա մեղքերը «փռել» հանրության առաջ, թափ հաղորդել քրեական գործերին, չխնայել ոչ մեկին։ Եվ ամենակարևորը՝ ամեն ինչ պետք է անձամբ իր հետ համաձայնեցնել, ոչինչ չանել առանց իր գիտության, իսկ իր հրահանգներից շեղվողներին հեռացնել աշխատանքից»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր