Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել          Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք       «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել    

12 հուն 2020 11:35

Արտակարգ դրության ժամկետը կերկարձգվի ևս մեկ ամսով. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց

2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Որոշումն ընդունեց այսօր ՀՀ կառավարությունը՝ հատուկ այդ նպատակով հրավիրված արտահերթ նիստում:
Իր որոշմամբ կառավարությունն արձանագրեց, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, 2020 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 15281 դեպքերը, որոնցից 5639-ը` առողջացած, 258-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:


«Հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, ՀՀ կառավարությունը որոշում է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով»,- ասված է կառավարության ընդունած որոշման մեջ:
Նշենք, որ այս որոշումը այսօր քննարկվելու է նաև ՀՀ ԱԺ-ի արտահերթ նիստում և միայն դրանից հետո է իրավական ուժ ստանալու:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր