Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 հուն 2020 11:54

Բացահայտել կորոնավիրուսի մասին սուտ լուրեր տարածողներին, որոնք ասում են՝ կորոնավիրուսը չկա, սուտ է, հասկանանք նրանց կապերը

Այսօր կառավարության արտահերթ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց կորոնավիրուսի թվերը որոշ չափով իջնում են, ՀՀ քաղաքացիները կտրուկ իջեցնում են հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը: Արտակարգ դրության ժամկետի երկարացումը նա կարևորեց նաև հակահամաճարակային կանոնների պարտադրման տեսակետից:

«Այսինքն՝ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ գիտակցեն, որ նոր թվերը հստակ արտահայտությունն են այն բանի, թե մենք բոլորս ինչպես ենք պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորությոսւնը պահպանելու, ձեռքերն ախտահանելու և հակահամաճարակային այլ կանոնները»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև նշեց, որ վարչական մարմինները պետք է գործադրեն վարչական ամենախիստ լծակները կանոնները չպահպանողների նկատմամբ: Միաժամանակ վարչապետը նշեց, որ հանրության շրջանում կան նաև կեղծ լուրեր տարածող շրջանակներ, որոնց բացահայտումը ևս կնպաստի համաճարակի դեմ պայքարին:

«Առանձնահատուկ կարևորություն է ստանում նաև արձանագրելը և տեղորոշելը այն շրջանակներին, որոնք մարդկանց շրջանում տարածում են, թե հիվանդություն չկա, սա սուտ է, նման բան գոյություն չունի: Կարծում եմ` մենք պետք է սրանով զբաղվելու լուրջ մեխանիզմներ գտնենք և կարողանանք այս մարդկանց տեղորոշել` հասկանալու նրանց այս գործունեության շարժառիթները և կապերը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցով պետք է զբաղվեն օպերատիվ մարմինները:

ՀՀ կառավարության արտահերթ նիստում այսօր որոշում ընդունվեց 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ժամկետը մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն երկարացնելու մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր