Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 հուն 2020 12:15

ԱՄՆ-ում սեպտեմբերին COVID-19-ի հետեւանքով մահերի թիվը ռեկորդային կլինի

ԱՄՆ-ում սեպտեմբերին կորոնավիրուսային ինֆեկցիայի հետեւանքով կմահանա եւս մոտ 100 հազար մարդ, պնդում է Առողջապահության Հարվարդի ինստիտուտի (Harvard Global Health Institute) բժիշկ Աշիշ Ջան:


CNN-ի հետ զրույցում նա նշել է, որ կորոնավիրուսով հիվանդացության ներկայիս մակարդակի դպքում երկրում մահերի թիվը ռեկորդային կլինի:


«Ամերիկացիների մեծամասնությունը պատրաստ չէ լոքդաունի պայմաններում ապրելուն, եւ ես կարող եմ նրանց հասկանալ: Բայց դա չի նշանակում, որ ամեն օր մահանալու է 800-ից մինչեւ 1000 մարդ: Սեպտեմբերին մենք կունենանք եւս 100 հազար մահ: Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե որոշ նահանգներում ինչպես նվազեցնենք սարսափելի ցուցանիշները»,- ասել է բժիշկ Աշիշ Ջան:


Մասնագետները ԱՄՆ-ում հիվանդացության կտրուկ աճը կապում են մայիսի 25-ին Հիշատակի օրվա (Memorial Day) տոնակատարության հետ, ինչպես նաեւ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո զանգվածային ցույցերի հետ: Վերջին օրերին հոսպիտալացումների թիվը կտրուկ աճել է Կալիֆոռնիայում, Արկանզասում, Արիզոնայում, Ալյասկայում, Կենտուկիում, Միսիսիպիում, Մոնտանայում, Հյուսիսային եւ Հարավային Կարոլինայում, Տեխասում եւ Յուտայում: 22 նահանգներում նկատվել է նվազման միտում, եւս 9-ում հիվանդացության մակարդակը նույնն է մնացել:


Ըստ worldometers.info-ի տվյալների՝ ԱՄՆ-ում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 089 825 դեպք եւ 116 035 մահ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր