Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

12 հուն 2020 15:02

Տեսանյութ.Թոքերի օդափոխման սարքին միացվածների 90 տոկոսը մահանում է. որոշ կենտրոններ մասնակից չեն դառնալու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Ազգային ժողովում  ճեպազրույցի ժամանակ հայտնեց` կորոնավիրուսով վարակված հիվանդներից շուրջ 520–ի վիճակը ծանր է. թիվը վերջին օրերին չի նվազում։


«Երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը 100–ին մոտ էր, իսկ ծանր վիճակում շուրջ 420 վարակակիր կա։ Սա շատ մեծ թիվ է»,–ասաց նախարարը։



Լինելու են բժշկական կենտրոններ, որոնք պետք է հեռու մնան կորոնավիրուսից. Թորոսյան
Թորոսյանը վստահեցրեց, որ մահճակալներն այս պահին հերիքում են, հոսպիտալացման կարիք ունեցողների թիվն ավելի տանելի է։ Նրա խոսքով` վերջիններիս մեջ չկան ծայրահեղ ծանր կամ ծանր վիճակում գտնվողներ, հիմնականում միջին ծանրության հիվանդներն են։


Նախարարը մանրամասնեց` վերակենդանացման բաժանմունքներում տեղ կա, սակայն դա չի նշանակում, որ վիճակը լավ է։ Թորոսյանը հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների 70 տոկոսը մահանում է, իսկ թոքերի օդափոխման սարքին միացված պացիենտների 90 տոկոսի մոտ է մահացություն գրանցվում։


Կան հիվանդանոցներ, որոնք մասնակից չեն դառնալու կորոնավիրուսային հիվանդության բուժմանը, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


Հարցին, թե ինչո՞ւ չեն ընդունել Համալսարանական հիվանդանոցի եւ «Նաիրի» ԲԿ-ի օգնությունը, Արսեն Թորոսյանն ասաց. «Եթե դուք տասը մահճակալի մասին եք խոսում 2200 մահճակալի մեջից, կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է. եւ ոչ մի անձնական ամբիցիա չկա եւ չի կարող լինել, եւ ամբողջ առողջապահական համակարգն ի սկզբանե ներգրավված է եղել այս պրոցեսում հատուկ սկզբունքներին համապատասխան եւ այդ սկզբունքները միշտ լինելու են եւ այո, լինելու են բժշկական կենտրոններ, որ պետք է հեռու մնան կորոնավիրուսից՝ կենտրոնական որոշումների շնորհիվ, որովհետեւ սկզբունքն է այդպիսին՝ հակահամաճարակային եւ բուժական, որովետեւ առողջապահությունը միայն կորոնավիրուսով չի զբաղվում, զբաղվում է այլ հիվանդություններով եւս»։

Հարցին, թե խոսքն ընդամենը 10 մահճակալի մասի՞ն է եղել, Թորոսյանն ասաց. «Մրջյունը փիղ է դարձել, խոսքը ձեր նշած Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մասին է, իսկ «Նաիրին», որոշում է կայացվել, որ ընդհանրապես չի մասնակցի կորոնավիրուսային հիվբանդության բուժմանը եւ դա ճիշտ որոշում է, բազմաթիվ առումների առումով եւ ուժի մեջ է»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր