Ադրբեջանը կորոնավիրուսով վարակված և կոնտակտավոր մոտ 3500 հայաստանցու անձնական տվյալներ է հանրայնացրել
ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե Ադրբեջանը հանրայնացրել է կորոնավիրուսով վարակված հայաստանցիների և նրանց կոնտակտավորների տվյալներ:
«Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել , մոտ 3500 մարդ:
Հ․Գ․ Խնդրում եմ, ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ»,- գրել է նա:
Մեկնաբանություններում, պատասխանելով օգտատերերի հարցերին, Մարտիրոսյանը մանրամասնել է, թե հատկապես ինչ տեղեկությունների հրապարակման մասին է խոսքը.
«Համար Ազգանուն Անուն Հայրանուն Ծնդյան ամսաթիվ օր.ամիս .տարեթիվ Սեռ ՀԾՀ Անձնագիր/նույնականացման քարտի համար Մարզ Քաղաք Հասցե Հեռախոսահամար Որ երկրից է Ժամանել Ում կոնտակտն է՝ հիվանդի անուն ազգանուն Մեկուսացման ամսաթիվ»,- գրել է նա: