Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

13 հուն 2020 15:45

Կորոնավիրուսի խոշոր բռնկում Ուկրաինայի նախագահի գրասենյակում

Վերջին 2 օրերին Ուկրաինայի նախագահի գրասենյակում եւ Պետական պահպանության վարչությունում գրանցվել է կորոնավիրուսի խոշոր բռնկում, հայտնում է strana.ua-ն՝ վկայակոչելով երկրի նախագահի գրասենյակում աղբյուրներին:


Այսպես՝ կորոնավիրուսով է վարակվել ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նրանից բացի, տելեգրամ ալիքների տեղեկություններով՝ վարակվել է նաեւ Ուկրաինայի նախագահի խորհրդական Ռուսլան Դեմչենկոն:


Նշենք, որ երկուսն էլ երեկ մասնակցել են Փարիզում Ֆրանսիայի նախագահի խորհրդականի հետ բանակցություններին, որտեղ հանդիպել են Ֆրանսիայի առաջնորդի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Էմանուել Բոնի հետ:


Ընդ որում՝ երկուսի ախտորոշումն էլ հայտնի է դարձել երեկ երեկոյան:


Մեկ օր առաջ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հաստատվել նաեւ Ուկրաինայի նախագահի կնոջ՝ Ելենա Զելենսկայայի մոտ, ինչի պատճառով պետության ղեկավարը որոշել է ինքնամեկուսանալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր