Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիայում չի լինի խորհրդարան, որը կքվեարկի ուկրաինացիների՝ Եվրամիությանը միանալու օգտին          Եթե Արգիշտի Քյարամյանը անուններ չտա և իր արած հայտարարությունը չապացուցի, ուրեմն uտոր և uրիկա է       Տեսանյութ.Քաղաքը աներթևեկելի է, կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալը անակնկալ է՞ր    

17 հուն 2020 14:48

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները, Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված․ Թորոսյան

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աոռղջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:


Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:


Անխտիր բոլորս պետք է.


😷 կրենք բժշկական դիմակ ամենուր,
🙌 հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը,
⬅️➡️ պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձնանցից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր