Վարձկանների բողոքը՝մեզանից շատերը սոված են,պատերազմին մասնակցելու համար խոստացված վճարը չենք ստացել, զոհերի ընտանիքներին փոխհատուցում չի տրվել          Ռուսաստանի համար իրավիճակը շատ ավելի բարդ է.Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանը, բայց մյուս կողմից չի կարելի վիճել Անկարայի հետ. ռուս փորձագետներ       Տեսանյութ.Ռուսական ՄիԳ–ը թույլ չի տվել, որ ամերիկյան հետախույզ ինքնաթիռը խախտի սահմանը    

17 հուն 2020 15:32

Կաջակցեն քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացին մի պայմանով, եթե...

«Մենք քիչ առաջ գրություն ենք ստացել քննիչ հանձնաժողով ձևավորելու հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։


Նա նշեց, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման գաղափարը իրենց կողմից շրջանառվում էր դեռևս մեկ ամիս առաջ։ Խորհրդարանական ուժերին նման հանձնաժողով ստեղծելու կոչ է արել նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։


«Այսօր արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պայքարի և այն հաղթահարելու քայլերի վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացը։ Երբ ես ասում էի, որ պետք է նույն հարցը քննող հանձնաժողով ստեղծվի, ասում էի նաև, որ պետք է դրա ստեղծման նպատակահարմարությունը դիտարկվի։ Որքանո՞վ է նպատակահարմար այս մեծամասնության պայմաններում դա անել։ Ցանկացած հանձնաժողովում էլ քաղաքական մեծամասնությունն ամենաշատ անդամներն է ունենում»,- նշեց Է. Մարուքյանը։


Բայց, նրա խոսքով, քանի որ հարցի քննարկումն իրոք կարևոր է, իրենք կաջակցեն քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացին, պայմանով, որ այն կգլխավորի ԼՀԿ ներկայացուցիչը. «Քանի որ այդ գաղափարը մերն է եղել, և խորհրդարանում կա 3 քննիչ հանձնաժողով, որոնցից երկուսը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան», իսկ մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունը»։


Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մյուս նախաձեռնությանը, ըստ որի ընդդիմադիր խմբակցությունը պատրաստվում է դիմել ՍԴ՝ վիճակելու արտակարգ դրության պայմաններում հավաքներ կազմակերպելու արգելքի իրավաչափությունը, ապա Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը ԱԺ ամբիոնից վարչապետին դիմել է ասել, որ կոչ է անում հավաքների ազատության մասով պարետատան որոշումը վերանայել, և հնարավորություն տալ,  որ սոցիալական հեռավորությունը պահպանելու և դիմակներ կրելու դեպքում մարդկանց հնարավորություն տրվի՝ հնչեցնելու իրենց բողոքի ձայնը։


«Դա ֆունդամենտալ իրավունք է, և շատ կարևոր է, որ այն իրացվի։ Եթե բողոքը ճնշվում է և մնում է մարդկանց մեջ, դա դառնում է եռացող կաթսա։ Մարդիկ պետք է կարողանան իրենց բողոքն արտահայտել։ Մենք մինչև հիմա որևէ պատասխան չունենք վարչապետից, և ես կարծում եմ, որ վերջնական միջոցները սպառելու դեպքում պետք է դիմել ՍԴ, և մեր դիրքորոշումն այն է, որ ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են արտակարգ դրության իրավական ռեժիմի միջոցառումներից որևէ մեկն անվավեր հայտարարելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Նման բան դեռ խորհրդարանում չի եղել։ Հիմա մենք կարող ենք ստորագրություններով նիստ հրավիրել և այդտեղ նշված հարցը քննարկել»,- եզրափակեց խոսքը պատգամավորը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր