Երկրում կանխվել է լուրջ հանցագործություն․ Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Թբիլիսիում ՌԴ քաղաքացու կալանավորումը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, խոսելով Թբիլիսիում ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին, ասել է, որ երկրում կանխվել է լուրջ հանցագործություն:
Վրաստանի Պետանվտանգության ծառայությունը հայտարարել է՝ նախորդ շաբաթ պատվիրված սպանության շրջանակներում ձերբակալել է ՌԴ մի քաղաքացու`ս պանության նախապատրաստման և կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքով:
ՊԱԾ-ը չի նշել կալանավորման հանգամանքներն ու տվյալները: Վրացական ընդդիմադիր «Մթավարի արխիի» գլխավոր տնօրենի հաղորդմամբ՝ ձերբակալվածը Վասամբեկ Բոկով անունով ՌԴ քաղաքացի է: Նա մտադիր էր սպանել Գեորգի Գաբունիային, ով 2019-ին Գավրիլովի գիշեր անունով Վրաստանում հայտնի իրադարձությունների հետևանքով ուղիղ եթերից հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Երկրում կանխվել է լուրջ հանցագործություն:Մեր հիմնական խնդիրն է բացահայտել լիարժեք պատկերը, թե ինչ են կանխել մեր իրավապահները: Կարծում եմ, որ այժմ անհրաժեշտ է հանդարտեցնել և հնարավորություն տալ, որպեսզի իրավապահ համակարգը հնարավորինս արագ հետաքննի այդ հարցը»,- հայտարարել է վարչապետ Գախարիան: