Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

17 հուն 2020 16:35

Պատվաստանյութ, որը մեկ տարով կարող է պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից

Օքսֆորդի համալսարանի գիտնականները փորձնական պատվաստանյութ են մշակում, որը հնարավոր է մեկ տարով պաշտպանություն ապահովի կորոնավիրուսից:


Ըստ The Daily Mail-ի՝ բրիտանական ամենախոշոր AstraZeneca դեղագործական ընկերության ղեկավար Պասկալ Սորիոն համոզված է, որ պատվաստանյութն իսկապես պաշտպանություն կապահովի վիրուսի դեմ մի ամբողջ տարով: Ճիշտ է, դրա արդյունավետությունը դեռ ապացուցված չէ: AZD1222 աշխատանքային անվանումով ապրանքն այժմ փորձարկվում է ավելի քան 10.000 կամավորի վրա: Դեղամիջոցների արդյունավետության գիտական ​​ապացույցներ դեռ չկան. առաջին պաշտոնական արդյունքները սպասվում են օգոստոսին:


AstraZeneca-ն վստահ է դեղամիջոցի հաջողության մեջ եւ աշխարհի տարբեր երկրների հետ բազմաթիվ գործարքներ է կնքել պատվաստանյութի միլիարդավոր դեղաչափերի մատակարարման համար: Քեմբրիջում գործող ընկերությունը համաձայնել է 400 միլիոն դեղաչափ մատակարարել Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Նիդեռլանդներ: Համաձայնագրեր են կնքվել Միացյալ Նահանգների համար 400 միլիոն եւ Միացյալ Թագավորության համար 100 միլիոն դեղաչափ արտադրելու համար, ընդ որում, մատակարարումները պետք է կսկսվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:


Ընկերությունը նախատեսում է նաեւ արդեն հաջորդ տարի պատվաստանյութի մոտ մեկ միլիարդ դեղաչափ արտադրել ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների համար:


Դեղամիջոցն իրենից պատվաստանյութ է ներկայացնում, որը հիմնված է վերականգնողական վիրուսային վեկտորի վրա: Հետազոտողները գենետիկ նյութը վերցնում են կորոնավիրուսից եւ այն տեղադրում են մեկ այլ մոդիֆիկացված վիրուսի մեջ: Այնուհետեւ ստացված լուծույթը ներարկում են մարդուն՝ ակնկալիքով, որ այն իմունային պատասխան կստեղծի SARS-CoV-2 վիրուսի դեմ, եւ դա թույլ կտա օրգանիզմին ժամանակին ճանաչել այն եւ ոչնչացնել: Գենետիկական ինժինիրինգի միջոցով թուլացված վիրուսը կարող է սովորական մրսածություններ առաջացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր