Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

18 հուն 2020 10:20

Վենետիկն էլ չփրկեց ՀՀԿ-ական «իրավական» շրջանակներին.իշխանությունը հաղթող դուրս եկավ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ պատրաստ է ՍԴ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։ Վենետիկի հանձնաժողովը մշտապես զգուշավոր դիրքորոշումներ է ներկայացրել դատավորների անկախության և անփոփոխելիության հետ կապված պետությունների նախաձեռնությունների դեպքերում։ Ավելին՝ սա այն մարմինն է, որը հենց ինքն է սահմանում և խրախուսում այդ չափանիշները։


Թերևս սա էր պատճառը, որ շատ իրավաբաններ, այդ թվում՝ նախկին և ներկա ՀՀԿ-ական «իրավական» շրջանակներ ու նրանց մանր ու մեծ խոսնակներ գուժում էին, թե բացառված է, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տա ՍԴ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ իշխանությունների առաջարկությանը։ Սակայն մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ այսօրվա նիստում Վենետիկի հանձնաժողովը հաստատելու է մի կարծիք, ըստ որի՝ հանձնաժողովն ընդունելի է համարում իշխանությունների՝ ՍԴ մոդելը կյանքի կոչելու առաջարկությունը և նշելու է, որ դա համապատասխանում է եվրոպական չափանիշներին։


Ըստ այդմ՝ Վենետիկի հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների առաջարկությունը, որի համաձայն՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, պետք է ընտրվի ՍԴ նոր նախագահ, ինչպես դա սահմանված է Սահմանադրության 2015թ. փոփոխություններով»։


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր